Հովհաննես Շարամբեյանի Անվան Ժողովրդական Արվեստների Թանգարան
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի շենքըը կառուցվել է 1930-ական թվականներին։ 1978 թվականըից հիմնովին վերանորոգվեց թանգարանի շենքը, որը նակինում պատկանում էր Գեղարվեստի ինստիտուտին, որտեղ փոքրիկ լսարանները վերափոխվեցին լայն ու լուսավոր սրահների: Շենքի ներքին հարդարման աշխատանքներին իրենց մասնակցությունն են ունեցել մի շարք ժողովրդական վարպետներ, որոնցից էր Հայաստանի ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանը:
Թանգարանի հավաքածուի հիմքը եղել է ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները: Հետագայում էթնիկ մշակույթի նվիրյալ Հովհաննես Շարամբեյանի ջանքերով, 1978 թ.-ին ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստեղծվում է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանը:
Թանգարանի հավաքածուն ընդգրկում է ավելի քան 12000 նմուշ՝ փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության և ժանեկա-գործության, գորգագործության և կարպետագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներներ:
Թանգարանի ընդհանուր էքսպոզիցիոն տարածքի վեց սրահներում ներկայացված են ժողովրդական արվեստի տարբեր բնագավառներ (ոլորտներ)` փայտի, մետաղի, քարի գեղարվեստական մշակում ասեղնագործություն, ժանեկագործություն, գորգա-գործություն, կարպետագործություն, խեցեգործություն և այլն:
Թանգարանն ունի մասնաճյուղ Դիլիջանում և Փայտարվեստի ցուցասրահ Երևանում:
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 10:00-18:00
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Անգլերեն/ռուսերեն/ֆրանսերեն Էքսկուրսիայի արժեքը 3000 դրամ է:
Մուտքի տոմս - 1500 դրամ։
Աշակերտական, ուսանողական, թոշակառու տոմս՝ 750 դրամ:
Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար է։